Հնարավո՞ր է առավել ներդաշնակ երջանկություն

121Ի՞նչ է երջանկությունը: Այս հարցին մարդիկ փորձել են պատասխանել մարդկային գոյության հենց սկզբից: Գուցե կան մարդիկ, ովքեր ունեն պատասխանն այդ հարցի, սակայն մեծամասնությանը շարունակում է հուզել միևնույն հարցը՝ ի՞նչ է երջանկությունը և արդյոք այն գոյություն ունի: Այս առումով ես նույնպես հարցականների մեջ եմ: կարծում եմ՝ մարդը երջանկությունը որոնում է դեռ մանուկ հասակից: Ինչպե՜ս է հրճվում փոքրիկ երեխան, երբ ստանում է Читать далее

Մեծերը և փոքրերը

Մեծերը14568114_1137257899728886_4656281770371052370_n.jpg և փոքրերը,հայրերը և որդիները գտնվում են հավերժական կռվի մեջ:Մեծերին միշտ թվում է, թե փոքրերը սխալ են ապրում և հաճախ են ծուռ ճանապարհով քայլում, ինչի պատճառով միշտ տուժում են:Փոքրերը, ընդհակառակը, կարծում են, որ մեծերը իրենց չեն հասկանում և խանգարում են իրենց անիմաստ խրատներով և քարոզներով:Ճիշտն ասած,ես էլ եմ այդպես մտածում:Գիտեմ,որ ինքս էլ մեծանալու եմ և այդ ժամանակ էլ ինքս եմ փորձելու խրատել իմ երեխաներին,բոլոր փոքրերին:

Ովքեր են ճիշտ՝ մեծե՞րը ,թե՞ փոքրերը:Իմ ընկերները գուցե կզարմանան, սակայն վստահ եմ,որ ճիշտ են մեծերը: Եթե նրանց խրատն ու հորդորը չլինի, երիտասարդներից շատերը կգնան ոչ թե պարզապես ծուռ,այլ կործանիչ ճանապարհով: Երբեմն մեկ հատ ճիշտ խոսքը մարդկային կյանք է փրկում, սակայն երբեմն էլ դառը խոսքը անուղղելի վնաս է պատճառում:

Ես շատ եմ սիրում իմ ծնողներին, բայց հաճախ նրանց քննադատությունն ինձ ցավ է պատճառում: Ես նեղանում եմ նրանցից, հետո մոռանում ամեն ինչ: Մեծերը պիտի հիշեն,որ իրենք էլ ժամանակին փոքր են եղել, իսկ փոքրերը՝  որ մեծ լինելը տրված է նաև իրենց:

Աշնան արևը…

14064118_1088746127913397_4504008239879827180_n Ամռան արևից բոլորս փախչում ենք, նույնիսկ մի քանի րոպե սարսափում ենք կանգնել նրա  ճառագայթների տակ: Ամռան վերջին օրերին բոլորս զով աշուն ենք երազում,այլևս չենք ուզում նայել արեգակին: Եվ հանկարծ…ընդամենը մի քանի օր անց՝ կրկին արև ենք կանչում, արև ենք երազում, և նորից արևը  դառնում է բաղձալի, դառնում է ցանկալի: Читать далее

Քո անունը

14619867_1145687365552606_1302825161_nՀիմա՝ մութ գիշերին՝ աչքերս բացելուց անմիջապես հետո, ցնցվում եմ: Ես սիրահարվե՞լ եմ: Վախենում եմ անգամ այս հարցն ինքս ինձ տալ:Մի՞ թե ես արդեն այնքան եմ մեծացել, որ կարող եմ սիրահարվել:
Բայց ,ասում են, զգացմունքներիցդ չես փախչի: Ու ես խոստովանում եմ, որ սերն արմատ է գցել սրտումս: Եվ հիմա սրտիս մեջ և շուրթերիս թրթռում է քո անունը: Եվ քո անունը արտասանում եմ մեծ հաճույքով ու ինձ թվում է, որ չկա ավելի գեղեցիկ անուն և, ընդհանրապես, ավելի գեղեցիկ բառ: Երևի այսպես է սկսվում իսկական սերը: Սիրելի մարդը քեզ համար թանկագին է դառնում իր անունով, իր ժպիտով և իր յուրաքանչյուր խոսքով: Читать далее