Աստ հանգչի սիրելին՝ Մէմէն

15350594_1338485309529815_4149211036419797055_nՀեղինակ՝ Վաչե Խաչատրյան, 9-րդ դասարան

Ձմեռային խաղաղ ուշ գիշեր էր, փողոցներում ձյուն չկար, տխուր էին փոխոցները՝ դատարկ ու լերկ: Հեքիաթային մի հիասքանչ փողոց, մի տնակ փոքրիկ՝ հրեղեն տեսքով, չորս կողմը վառվող գույնզգույն լույսերով: Տնակի ներսում ապրում էր մի ծերուկ՝ փոքր-ինչ կռացած մեջքով,  ձեռնափայտով ու ակնոցով  մորուքավոր մի պապիկ: Читать далее

Реклама

Բացակայում եմ հենց իմ մեջ

26165613_344921702650096_8888734389633850095_nԴայանա Ամիրխանյան, ՎՊՀ հենակետային Վարժարան 

Դե միշտ էլ այդպես է եղել.․․Եկեք մի փոքր մտածենք, թե ինչու ինչ-որ տեղ, ինչ-որ մի ժամանակահատվածում մենք տրամադրության անկում ենք ունենում։ Միգուցե դա նրանից է, որ պետք է չլինեինք այնտեղ, որտեղ կանք, կամ էլ միջավայրն է ուրիշ։ Читать далее

Հայտնվում ես այնտեղ, որտեղ ամենաքիչը կուզեիր լինել

23518884_1979113998973605_4335138808137240027_nԷլեն Մանգասարյան, Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոց 

Յուրաքանյուր անձ, երբ հասունանում է այնքան, որ սկսում է հասկանալ, թե ինչ է «հասարակությունը», փորձում է դառնալ դրա մասնիկը: Շփման միջոցով մենք կրթվում ենք, ձեռք բերում գիտելիքներ շրջակա միջավայրի մասին, ձեւավորում կարծիք, աշխարհհայացք և բնավորություն: Յուրաքանչյուր տարիքում էլ անհատը հասարակությունում հարմարվելու կարիք ունի: Читать далее

Միշտ ներկա ենք այնտեղ, որտեղ ամենից շատն ենք բացակայում

24296605_2000968663518024_6237106808146827276_nՄարգարիտ Կարախանյան, «Մխիթար Սեբաստացի» կ\հ, 10-րդ դասարան

Պատկերացրեք, որ կյանքը դպրոց է, իսկ դուք՝ աշակերտներ: Հա՛, հա՛, մոռացե՛ք ձեր տարիքն ու մի քանի րոպեով աշակերտ դարձեք: Վաղ առավոտյան արթնանում եք, գնում դպրոց․ երբեմն ուշանում եք, երբեմն ժամանակից շուտ եք գնում ու ստիպված եք լինում շա՜տ երկար սպասել՝ կորցնելով ձեր թանկագին ժամանակը: Դասերի ընթացքում դուք մե՛կ ուշադիր եք, մե՛կ ցրված: Ակտիվությունն էլ կախված է տրամադրությունից: Читать далее

Սիրում եմ քեզ, ակնթա՛րթ, դու հավերժ ես

15056402_1087336268049301_1399584244426761268_n

Հեղինակ՝ Հրաչ Կարեյան, Իսպանիա (Բարսելոնա)

Եկեղեցի եմ կառուցում իմ մեջ

 ու այնտեղ աղոթքներ անում․

Ավա՜ղ, դեռ անավարտ է։

Եթե այն հասցնեմ ավարտին,

Այնժամ երկինքն ու երկիրն իրար թևանցուկ

Այցի կգան իմ ինքնահաշտեցման հանդեսին: Читать далее

Չգտնվեցի այնտեղ, որտեղ պետք է լինեի

10868035_417690018389389_5747969021757344883_nՍաթեն Սարգսյան, Վանաձորի 11 ավագ դպրոց, 10հ/լ 

Ես ուշացա։ Միգուցե շտապեցի, չգիտեմ… Ես երբեք ներկա չգտնվեցի այնտեղ, որտեղ պետք է լինեի։ Ես միշտ բացակայել եմ այնտեղից, որտեղ գամված էր իմ սիրտը։ Այնտեղից, ուր խորապես ներթափանցել էր իմ էությունը, սիրտը, գիտակցությունն ու հոգին։ Շատ երկար ժամանակ ես չէի հասկանում այդ ամենը։ Չէի հասկանում ինքս ինձ, չէի լսում սրտիս ձայնը, միգուցե նույնիսկ չէի ցանկանում լսել։ Անտեսելով իմ բոլոր զգացողությունները՝ ես հեռացա այնտեղից, ուր պետք է լինեի, ուր ուղարկված էի Աստծո կողմից, ճակատագրով։ Читать далее

Առանց քեզ, Հոգիս․․․

19400116_1853758724943899_4807602498863840637_nՀեղինակ՝  Վաչե Խաչատրյան, 9-րդ դասարան

Առանց քեզ կարծես

Ես լինեմ անձև,

Առանց քեզ կարծես,

Ես լինեմ հողից,

Շինված թելերից՝ քո սիրո,

Առանց քեզ կարծես

Ես լինեմ այնպես,

Ինչպես մանկան հոգին վիրավոր,

Մոր ապտակից զորավոր:

Առանց քեզ կարծես

Ես բազե լինեմ՝ հզոր, սրաթև,

Առանց քեզ կարծես

Մի մեծ բեռ լինեմ կյանքիս օրերին,

Առանց քեզ կարծես ամպրոպն է եկել արևից առաջ

Եվ իր կայծակով ինձ է շանթհարում,

Առանց քեզ ասես աշխարհը լինի մի բուռ իմ սրտում,

Ծովը ՝ տիեզերք անծայր ու անվերջ․․․

Առանց քեզ Հոգիս իր ուղեծրում  քաոս է անձև… Читать далее