Քո անունը

14619867_1145687365552606_1302825161_nՀիմա՝ մութ գիշերին՝ աչքերս բացելուց անմիջապես հետո, ցնցվում եմ: Ես սիրահարվե՞լ եմ: Վախենում եմ անգամ այս հարցն ինքս ինձ տալ:Մի՞ թե ես արդեն այնքան եմ մեծացել, որ կարող եմ սիրահարվել:
Բայց ,ասում են, զգացմունքներիցդ չես փախչի: Ու ես խոստովանում եմ, որ սերն արմատ է գցել սրտումս: Եվ հիմա սրտիս մեջ և շուրթերիս թրթռում է քո անունը: Եվ քո անունը արտասանում եմ մեծ հաճույքով ու ինձ թվում է, որ չկա ավելի գեղեցիկ անուն և, ընդհանրապես, ավելի գեղեցիկ բառ: Երևի այսպես է սկսվում իսկական սերը: Սիրելի մարդը քեզ համար թանկագին է դառնում իր անունով, իր ժպիտով և իր յուրաքանչյուր խոսքով:

Իսկ դու մտածու՞մ ես իմ մասին, քո շուրթերին հնչու՞մ է իմ անունը: Եթե՝ այո, ես անսահման երջանիկ եմ և հավատում եմ, որ կան սրտեր, որոնք ձգտում են իրար՝ անիմանալի մի մղումով: Իսկ գուցե դու ինձ ընդհանրապես չես ուզում հիշել, գուցե ուրիշի անունն է վառվում քո շուրթերին: Այս խոսքերն արտաբերելիս սիրտս պարզապես կանգ է առնում:

Քո անունը ինձ հետապնդում է, քո կերպարն ինձ հանգիստ չի տալիս: Չգիտեմ՝ երբևէ կմոռանա՞մ քեզ և քո անունը։ Բայց հիմա այն իմ շուրթերին է, իմ սրտի և իմ մտքերի մեջ:

Հեղինակ՝ Քրիստինե Ասլանյան:

Оставьте комментарий