Տարբեր մշակույթների միջև առկա անդունդը կամրջող աշխարհ

18485731_397346457332558_4240154737533058160_n

Մեզ գրում է ՎՊՀ վարժարանի սովորող Դայանա Ամիրխանյանը

Մրցույթի մասին՝ այստեղ

Մենք հիանում ենք աշխարհով, ցանկանում այցելել տարբեր երկրներ, ուսումնասիրել նրանց մշակույթը, հետաքրքրվել կրոնով, ցանկանում ենք բացահայտել ամենը և անգամ այն, թե ինչն է այս քաոսային կյանքի ու բազմաբնույթ երկրների, միգուցե բարի ու չար, սինլքոր կամ էլ առաքինի մարդկության մեջ զետեղված երկրների միմյանց կապող դյուրին ըմբռնելի կամուրջը։ Հետաքրքիր է կյանքը ու նրա էվոլյուցիան և այն, թե ինչպես են կապվում, խոչնդոտվում կամ էլ առանձնացվում ու քայքայվում երկների սերտ կապը։ Կարծիքս այն է, որ այսօր մերօրյա սերունդն ու հասարակությունն է (մասնավորապես երիտասարդները) կապում մեր անհասկանալի, սակայն հետաքրքիր ու նորություններով լի աշխարհը։ Այս կյանքում մարդիկ են ամենասիրառատ ու կապելի օղակը կրոնների, մշակույթների մեջ։ Մենք ինքներս մեզ բացահայտելով՝ պետք է կամրջենք ու կապենք մեր բնակության վայրը ու մեր առօրյան այլ հասարակությունների ու ազգերի մշակույթի ու կրոնի հետ։

Оставьте комментарий