Առանց քեզ, Հոգիս․․․

19400116_1853758724943899_4807602498863840637_nՀեղինակ՝  Վաչե Խաչատրյան, 9-րդ դասարան

Առանց քեզ կարծես

Ես լինեմ անձև,

Առանց քեզ կարծես,

Ես լինեմ հողից,

Շինված թելերից՝ քո սիրո,

Առանց քեզ կարծես

Ես լինեմ այնպես,

Ինչպես մանկան հոգին վիրավոր,

Մոր ապտակից զորավոր:

Առանց քեզ կարծես

Ես բազե լինեմ՝ հզոր, սրաթև,

Առանց քեզ կարծես

Մի մեծ բեռ լինեմ կյանքիս օրերին,

Առանց քեզ կարծես ամպրոպն է եկել արևից առաջ

Եվ իր կայծակով ինձ է շանթհարում,

Առանց քեզ ասես աշխարհը լինի մի բուռ իմ սրտում,

Ծովը ՝ տիեզերք անծայր ու անվերջ․․․

Առանց քեզ Հոգիս իր ուղեծրում  քաոս է անձև… Читать далее

Ամանորյա հարցուփորձ․ ընտանեկան զրույցներ

«Ամանորն ընտանիքում․ ընտանեկան զրույցներ, ընթերցումներ» նախագիծ

Վանուհի մայրիկի հետ իր ամանորյա հետաքրքիր զրույցն է ներկայացնում Արեգ Սերոբյանը

Читать далее

Ամանորի հրաշքը իրական լիներ

26166426_1686509418077933_5310782710945664823_nԵս միշտ երազել եմ ընտանիք ունենալ, միայնակ չլինել, Ամանորը դիմավորել ինձ հարազատ մարդու հետ, հենց դա է հրաշքն ինձ համար, – արցունքները սրբելով՝ ասաց նա:
– Դե ինչ, -ասացի ես, – քո հրաշքը իրականացավ: Այժմ ես՝ որպես ավագ եղբայր, կլինեմ քո ընտանիքը: Ու խոսք եմ տալիս, որ միշտ կողքիդ կլինեմ:
Նա զարմացավ և նորից հուզվեց…

Այ քեզ հրա՜շք Ամանո՜րրր…

Ամանորյա հուզիչ պատումը ընթերցեք Դավիթ Առաքելյանի բլոգում։ Читать далее

Ֆիկսիկներ «Մաղը» մուլտֆիլմի թարգմանություն

d0b1d0b5d0b7-d0bdd0b0d0b7d0b2d0b0d0bdd0b8d18f8-րդ դասարանի սովորող  Գեղամ Հակոբյանը իր ընտրությամբ և ցանկությամբ սկսել է անհատական մի նախագիծ, որի շնորհիվ հայերեն է թարգմանվում այլալեզու (հիմնականում ռուսերեն) մուլտֆիլմերը։ Թարգմանչական աշխատանքին միացան նաև իր դասընկերները՝ Նարեկ Խաչատրյանը, Դավիթ Առաքելյանը։ Կատարված աշխատանքի արդյունքը հրապարակվում է սովորողների բլոգներում, մեր ամսագրում, ենթակայքում, ինչպես նաև «Սովորող սովորեցնող» նախագծով ճամբարի ընթացքում ցուցադրվելու է կրտսեր սովորող ընկերներին։ Читать далее

Գիրք կարդալը կենսաձև է

Գրքեր չընթերցող մարդը նման է անկիրք, առանց երևակայության ու թռիչքի դատարկ տարրայի: Պատերից ներս դատարկություն է, ու քամին էլ մի տեսակ ալարում է սուլել անբովանդակ տարածության ներսում: Ասածս այն է, որ թռիչքի համար կարդալ է պետք: Մտածելու, ապրելու համար կարդալ է պետք: 

«Ընթերցում եմիսկ դու՞․․․» նախագծով  սովորողների հետ երբեմն ուրբաթյան ընթերցումներ ենք կազմակերպում  մեր սիրելի գրադարանում, ապա քննարկում, ամփոփում ենք բլոգներում։

Читать далее

«Կարդում ենք» Գրիգ․ ընթերցողական մեգափաթեթ

20229256_1352173121547180_5458397959032263411_nՏիգրան Լոռեցյան․ ընթերցողական մեդիափաթեթ

Վահե Մուսայելյան․ ընթերցողական մեդիափաթեթ

Գոռ Առաքելյան․ ընթերցողական մեդիափաթեթ

Դավիթ Առաքելյան․ ընթերցողական մեդիափաթեթ

Հայկ Մարգարյան․ ընթերցողական մեդիափաթեթ Читать далее

Հայոց լեզվի ամանորյա ֆլեշմոբի գունեղ հերոսները

Ամփոփվեց հայոց լեզվի դեկտեմբերյան ֆլեշմոբը, որի առաջադրանքները, հատկապես կրտսեր տարիքի սովորողների համար, ամանորյա թեմատիկայով էին կազմվել։ Ուրախությամբ եմ նշում, որ ֆլեշմոբին ակտիվ մասնակցում են ինչպես սեբաստացի, այնպես էլ ոչ սեբաստացի՝ հանրապետության տարբեր մարզերի դպրոցների սովորողներ։ 

Մի փոքիկ հատված՝ ֆլեշմոբի մեր գունեղ մասնակիցների ամանորյա ընտանեկան ընթերցումներից

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Читать далее

Գոյությունը մի օրգանական ամբողջություն է

1654407_532623906834909_2081727252_n

Թարգմանությունը՝ Մարթա Մեջլումյանի

Ավելի լավ է՝ պիտակներ չկախել, չփորձել կյանքին ինչ-որ ձև տալ, վերջը բաց ու ազատ թողնել, կատեգորիաներ չհորինել ու կնիքներ չդնել։ Ու հրաշալի փորձ ձեռք կբերեք, ավելի ու ավելի շատ տիեզերական փորձ, որովհետև իրականության մեջ պատնեշներ չկան։ Читать далее

Աղետի վերհուշը սրտումս

18010397_398356400520544_4119663913053370812_nՔրիստինա Ոսկանյան, Վանաձորի թիվ 11 դպրոցի 11հ/լ դասարան 

Հավատս չի գալիս, բայց արդեն քսանինը տարի է անցել աղետալի օրվանից: Խոսքս երկրաշարժի մասին է, որի մասին երեկ վերհիշեցինք: Դա էլ անցավ, դրա միջով էլ անցանք: Ճակատագիրը հայերի համար դժվարություններով լի կյանք է նախապատրաստել, որոնք մինչ օրս փորձում ենք հաղթահարել: Իսկ մոռացե՞լ ենք նրանց, իհա՛րկե ոչ: Читать далее

Մի՛ փնտրեք ուրախություն, թող այն ինքը ձեզ գտնի

Elena-ShumilovaԹարգմանությունը՝ Տիգրան Լոռեցյանի

Աղբյուրը՝ Собиратель звезд 

Կա սեր, որ չի կարող կարող մեռնել: Կա լույս, որ չի կարող հանգել, քանի որ այն ժամանակ չի ճանաչում: Կա մտերմություն՝ անմիջական և ուժեղ, որը փնտրելով է անցնում մեր ողջ կյանքը և փնտրում ենք այնտեղ, որտեղ այն չկա: Читать далее