Փնտրի՛ր բարին ամենուր, գտնելով` ի ցույց դիր աշխարհին

17858980_279371732518699_803020636_oԳիտե՞ք, ճակատագրական սխալ կա, որը խանգարում է ապրել լիարժեք, այնպես, ինչպես մենք  ենք ուզում ապրել և տեսնել կյանքը։ Այդ չգրված օրենքն է, որ ամեն ինչ շփոթության է մատնում։

 

Ինչպե՞ս է ստացվել, որ այդպես են դասավորվել մարդու զգացմունքները։ Ինչու՞ է, որ մարդը, շրջապատված ամեն տեսակ բարիքներով, դժվարության հանդիպելիս՝ զրոյացնում է այդ բարիքները և ապրում միայն այդ խնդրով։ Մտքի մեջ միայն այդ խնդիրն է․ թվում է՝ ամեն բան սկսվում և ավարտվում է այդ խնդրով։ Ու՞ր կորչեց այն ամենը, ինչով ապրում էր մարդը մինչ այդ խնդրին հանդիպելը։ Ու՞ր են այն ընտանիքն ու ընկերությունը, նախասիրություններն ու նպատակները, սեփական ես-ի լավատեսությունն ու կողմնորոշվածությունը։ Ե՞րբ հասցրինք կորցնել դա՝ բախվելով խնդրին, որը խնդիր էլ չէ, այլ՝ քարի կտոր, որը հանդիպում է մեծ վերելքների ճանապարհին։

Այդ դեպքերում, երբ կորչում է բարին, արդարությունը մարդու տեսադաշտից, մարդի՛կ, պետք է փնտրել բարին ամենուր, գտնելով` ի ցույց դնել աշխարհին, ցույց տալ, որ այն չի կորչել, կա այն։ Այո՜, չի կորչել, պարզապես տարվելով առօրյա խնդիրներով՝ չենք տեսնում բարին, չե՜նք տեսնում։ Ապրում ենք՝ չտեսնելով, մոռանալով բարու մասին, ապրում ենք՝ մսի կտորից չտարբերվելով։ Եթե մսի կտորն էլ հնարավորություն ունենար քայլելու և խոսելու, ոչնչով չէր տարբերվի մեզնից, երբ մենք կորցնում ենք ամենակարևորը, չենք հավատում, որ այն կա։

 

Ամենքս պարտավոր ենք ինքներս մեզ համար գտնել այդ բարին և հետո ի ցույց դնել աշխարհին, ապացուցել դրա գոյությունը՝ հաշվի չառնելով, թե դրսում ու ներսումդ ինչ եղանակ է։ Դրսի ձմեռը տաք կթվա, ներսինի հետքն էլ անգամ չի երևա։

 

Նյութը՝ Սոնա Փափազյանի

 

Оставьте комментарий