Ազատությունը լեռնային օդի է նման…այն թույլերի ուժից վեր է…

IMG_20170328_173958023Ազատություն ասելով՝ հասկանում եմ կյանքի, սիրո և խոսքի ազատություն։ Կյանքն ունի իր դժվարությունները, մենք պետք է գիտակցենք, թե ինչ դժվար է մարդուն որևէ բան տրվում։ Խաղաղություն ու ազատություն ունենալն էլ այնքան հեշտ չէ. դա նույնպես ունի իր դժվարությունները, որին մարդիկ հասնում են կյանքի գնով։ Ազատությունն այնքան թանկ բառ է, այնքան իմաստ կա այդ բառի մեջ, այնքան հուզմունք, նպատակ: Մենք լսում ենք, որ մարդիկ պայքարում են խոսքի ազատության, հայրենիքի ազատության համար: Այդ բառը մարդիկ միշտ ասոցացնում են երկնքում սավառնող թռչնի հետ, որը ճախրում է վեր, ճախրում ազատ կապույտ երկնքում՝

առանց վախի, առանց մտորելու: Ազատությունն այն է, հանուն որի մենք միշտ պայքարել ենք դարեր ի վեր և կպայքարենք, քանի որ այդ բառը հայի արյան մեջ է: Դեռ պատմությունից մենք գիտենք մեր լեգենդար հերոսներին, ովքեր մեզ են որդեգրել այն կարգախոսը, որ հայը պետք է ապրի ազատ: Ազատ չի լինի նաև այն մարդը, ով կախում ունի ալկոհոլից, թմրանյութից և այլ կախվածություներից: Ազատությունը լեռնային օդի է նման: Այն թույլերի ուժից վեր է: Ուժեղ է այն մարդը, ով միշտ կպայքարի իր և իր երկրի ազատության համար․

Վերջում նշենք Սիլիոս Իտալիկոսի բառերը․« Խաղաղությունը և ազատությունը բարիքներից մեծագույններն են»:

Հեղինակ՝ Սյուզի Հովհաննիսյան։

Оставьте комментарий