Սաթեն Սարգսյան, Վանաձորի 11 ավագ դպրոց, 10հ/լ
Ես ուշացա։ Միգուցե շտապեցի, չգիտեմ… Ես երբեք ներկա չգտնվեցի այնտեղ, որտեղ պետք է լինեի։ Ես միշտ բացակայել եմ այնտեղից, որտեղ գամված էր իմ սիրտը։ Այնտեղից, ուր խորապես ներթափանցել էր իմ էությունը, սիրտը, գիտակցությունն ու հոգին։ Շատ երկար ժամանակ ես չէի հասկանում այդ ամենը։ Չէի հասկանում ինքս ինձ, չէի լսում սրտիս ձայնը, միգուցե նույնիսկ չէի ցանկանում լսել։ Անտեսելով իմ բոլոր զգացողությունները՝ ես հեռացա այնտեղից, ուր պետք է լինեի, ուր ուղարկված էի Աստծո կողմից, ճակատագրով։ Читать далее