Հատված Աստվածաշնչից

Լսեք, ասում է.

— Աչքի դիմաց՝ աչք և ատամի դիմաց՝ ատամ:

Ես  ուրիշ բան կասեմ ձեզ .

-Մի՚ կանգնիր  չարին հակառակ, այլ եթե մեկը ապտակ տա քո աջ այտին, տո’ւր նրան մյուսը: Եվ եթե մեկը կամենա  առնել քո շապիկը , թող նրան նաև բաճկոնդ: Եվ որ առանց պատճառի ճանապարհ թելադրի քեզ, նրա հետ գնա ավելի երկար ճանապարհ: Ով խնդրում է քեզանից, տուր և որ կամենում է պարտք  վերցնել քեզանից, երես մի՚ դարձրու:

 

Գրաբար. Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:
Բառարան
կալաւ — բռնեց
զենուլ — մորթել
ասէ — ասում է
զիս — ինձ
զի — որ, թե, որովհետև, որպեսզի
խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ
ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ
ականատ — թակարդ
յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում
ստուգիւ — ստուգապես, իսկապես
մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես
ի ձեռաց — ձեռքից
զսիրելիս — սիրելիներին
զազգականս — ազգականներին
մատնես — մատնում ես
ի մահ — մահվան

Հարցեր և առաջադրանքներ
Ճիշտ կարդա հետևյալ բառերը.
զբազում, զսիրելիս, յականատս:
Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.
կաքաւ մի – մի կաքավ, մի՛ սպանաներ – մի սպանիր, զբազում կաքաւս – կաքավներ, յականատս քո – քո թակարդում, ի ձեռաց իմոց – իմ ձեռքով, զսիրելիս եւ զազգականս քո – քո սիրելիների և բարեկամները:
Արտագրիր այս հարցերի պատասխանները.
Ի՞նչ բռնեց որսորդը:

Որսորդն կալաւ կաքաւ։
Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:

Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:

– Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Զորականը և իր ամենածանրագույն բեռը

ԶՕՐԱԿԱՆ ԵՒ ԾԱՆՐ ԳՈՅՆ ԲԵՌՆ ԻՒՐ

Երբեմն զօրական ոմն, գտանիլով ընդ կնոջ իւրում ի բարձր ծովու` ի ժամանակի մեծի ալէկոծութեան, տեսանէր, որ նաւավարքն թափէին ամենայն կարողութեամբ զամենայն ինչ եւ իցէ կարասիս, թարց երեսպաշտութեան իմիք, որք պատահէին ի ձեռս իւրեանց: Մանաւանդ աղաղակէին ամենքն.

– Ընկեսցո՛ւք նախապէս զծանրագոյն բեռինս, առ ի փրկել զկեանս եւ զերծանիլ ի ծովէն, զի մի՛ ընդ իրացն հանգամայն ընկղմեսցուք:

Իբրև լուաւ զայս զօրականն, իսկոյն կալաւ զկին իւր եւ ընկեց ի ծովն, ասելով.

– Ոչ ինչ է ծանրագոյն եւ անտանելի բեռն ինչ ինձ ի մէջ աշխարհիս, քան զկինն իմ:

 

Զորականը և իր ամենածանրագույն բեռը

Մի ժամանակ մի զորական, իր կնոջ հետ գտնվելով ծովի խորքում մեծ ալեկոծության ժամանակ տեսնում էր նավաստիների. որոնք ամբողջ ուժով թափում էին ամեն ինչ նույնիսկ կարասները առանց երեսպաշտության, ինչ ձեռքների տակ ընկնի կգցում են: Բոլորը աղաղակում էին.

-Սկզբում ծանր բեռները գցեք, կյանքը փրկելու և ծովից ազատվելու համար, որպեսզի չսուզվենք իրերի պատճառով: Երբ զորականը լսեց բռնեց կնոջը և գցեց ծովը ասելով:

-Ինձ համար չկա ավելի ծանր և անտանելի բեռը այս աշխարհում քան կինս:

Գետը ընկաց ինքնահավան և կամապաշտ կինը

ԿԻՆ ԻՆՔՆԱՀԱՒԱՆ ԵՒ ԿԱՄԱՊԱՇՏ` ԳԵՏԱՏԱՐ

Դարձեալ այլ ոմն ունէր կին խիստ ինքնահաւան եւ կամապաշտ, եւ յորժամ անկաւ ի գետ եւ խեղդեցաւ, այրն խնդրէր զնա` ընդդէմ ջրոյն գնալով: Հարցին ցնա մարդիկ.

– Վասն է՞ ր ընդդէմ ջրոյդ խնդրէք:

Պատասխանի ետ.

– Կին իմ հանապազ էր հակառակ բերանով եւ արեամբ: Արդ զոր օրինակ առնէր ի կենդանութեանն, նոյնպէս, կարծեմ թէ, զկնի մահուանն արար: Եւ այնպէս հաւատալով, զի գնացից ընդդէմ ջրոյս:

 

Գետը ընկաց ինքնահավան և կամապաշտ կինը

Մի ուրիշ մարդ էլ կար նա մի կին  ուներ, որը շատ ինքնահավան էր և ինքնասիրարված և երբ նա ընկավ գետը և խեղտվեց նրա ամուսինը փնտրում էր իր կնոջը գետին հակառակ գնալով:

Մարդիկ հարցրեցին ճնչու ես կնոջտ ջրին հակառակ փնտրում։ Նա պատասխանեց։

Իմ կինը միշտ ինձ հկառակ էր և դրա համար էլ ջրին հկառակ եմ գնուկ: