Չեմ սիրում

15631323_251905988556930_141440099_o

Չեմ սիրում․․․ Չէ, ընդհանրապես չեմ սիրում, որ չես գնահատում քոնը, ընկնում ես ուրիշի ունեցածի ետևից։ Գիտե՞ս, դու ունես այն ինչի մասին շատերն են երազում, ուղղակի քոնը մոռանալով՝ երազում ես ուրիշի ունեցածի մասին։ Ու խոսքը միայն հագուստի, կամ ինչ-որ բանի մասին չէ, որը փողով կարելի է գնել։ Չէ․․․ Դու ուղղակի կարող ես երազել ուրիշի ընկերների մասին, ուրշին բաժին հասած սիրո, հաջողությունների ու հարգանքի մասին։
Կարող ես գիշերներով մտածել, թե ի՞նչ անես, որ այդ ամենը քեզ էլ տրվի։ Կամ ուղղակի աբողջ գիշեր արցունք կթափես ու այդպես էլ չես գործի։ Կմտածես այդ թեմայով ամեն օր։ Կմտածես, որ դժբախտ ես, քանի որ չունես այն ամենը, ինչ ունեն այլոք: Կասես, կհամոզվես, բայց այդպես էլ չես հասկանա, որ եթե չունես, ուրեմն պետք չէ, ժամանակը չի։

Համոզված եմ՝ եթե ունեցել և կորցրել ես, ուրեմն չես գնահատել։ Ուրեմն մոռացել ես քոնը, ընկել ուրիշինի ետևից՝ անտեր ու անտիրակալ թողնելով սեփական կյանքը։

Կորցրե՞լ ես՝ վերադարձրու, վերադարձրու ամեն գնով։ Քոնը այլ է, քոնը հարազատն է։ Ժամանակն է տեր կանգնելու սեփական կյանքին։

Նյութը՝ Սոնա Փափազյանի:                                                                                                                Լուսանկարը՝ Մանե Սարգսյանի:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s