Փլուզված տունս

20160617_140200

Քսան ութը տարի առաջ այս ժամերին կատարվեց այն ինչ չպետք է կատարվեր․․․ Երկրաշարժ հազարավոր մարդիկ մնացին քարերի տակ՝ բարեկամներ,ընկերներ,հարազատներ․․․ Ես այդ ժամանակ գտնվում էի մեր տան առաջին հարկում կառուցված խանութում: Մեր շենքը վեց հարկ ուներ, որի հինգերորդ հարկում ապրում էինք մենք: Դա ողբերգություն էր, որը տևեց վարկյաներ․ մինչ ես դուրս եկա խանութից և շենքը հավասարվեց հողին, անգամ չհասցրի բարձրանալ իմ սիրելի հինգերորդ հարկը: Ընդամենը հինգ րոպեում խլվեց հազարավոր կյանքեր: Ա՜խ, ընտանիքս՝ աղջիկս,կինս,մայրս,հայրս, բոլորը մահացան: Միայն ես ողջ մնացի: Երբ ամեն ինչ վերջացավ, փորձեցի գտնել և դուրս բերել ընտանիքս փլատակների տակից ,բայց ավաղ չկարողացա:Միայն հինգ ժամ անց փրկարաների օգնությամբ դուրս բերեցի ընտանիքս, նրանցից ոչ ոք չԷր շնչում բացի հորիցս։ Ես ցնցված էի։ Բառեր չեմ գտնում բացատրել այդ ցավը։ Այդքան ցավ աստծո կողմից չէի ստացել երբեք: Հայրս էլ մահացավ հիվանդանոց գնալու ճանապարհին: Շուրջս ողբ,լաց,խելագարված մարդիկ գոռում էին: Սպիտակի փողոցներում քաոս էր՝ մայրեր, ովքեր ողբում էին զավակների համար,աղջիկներ և տղաներ, ովքեր ողբում էին մոր և հոր համար,տղամարդիկ, ովքեր ողբում էին ընտանիքի համար,բոլորը ողբում էին:Խելագարված ամբոխ, այսպիսի դաժան բան չէի տեսել երբևէ:Մեր հարևան Տիկին Արուսը, ով քաղաքային արևածաղիկ վաճառող էր,ողբում էր իր միակի ամուսնու մահը:Նա խելագարվեց և շուտով նա ևս մահացավ,բայց սովից ,որովհետև ոչինչ չէր ուտում:Բոլորս դրսում նստած դողում էինք սովից:Ես արդեն խելագարվում էի․ այսքանը տեսնելով՝ չէի ուզում այլևս ապրել: Սուրբ Ծննդից առաջ այսպիսի ողբերգություն ապրելը շատ դժվար էր,մարդիկ պատրաստվում էին նոր տարվան գնումներ կատարում և ահա բոլորը գնացին։ Ա՜խ, պատմելիս սիրտս ճմլվում է, վերքերս նորից մորմոքում են , բայց չեմ կարող չգրել, թե գետինը ոնց էր արյան կարմիրով ներկվել ու դեռ երկար ժամանակ չէր մաքրվում․ ոչ ոք սիրտ չուներ այն մաքրելու։ Ես մտածում էի, թե ինչո՞ւ եմ ողջ մնացել, ո՞ւմ եմ պետք այս կյանքում․ ոչ մեկին , ոչ ոքի : Շատ չանցավ ու հասկացա, որ պետք է ապրեմ , որ ցույց տամ բոլորին ,որ Գյումրին, Սպիտակը նորից կապրի, գյումրեցին շարունակելու է կատակել, Սպիտակում էլ դեռ քոչարի պետք է պարեն: Ես անդառնալի կորցրեցի ամենակարևորն ու ամենաթանկը՝ ընտանիքս, ցավս խորն է, բայց սկսել եմ փնտրել իմ երջանկությունը ու կգտնեմ, որովհետև հավատում եմ, որ Սուրբ Ծննդյան հրաշքը կա ու կկատարվում են բոլորի երազանքները: Ես գիտեմ ,որ մի օր իմ Անահիտը ոտաբոբիկ ինձ ընդառաջ կվազի ու փոքրիկ ձեռքերով կփաթաթվի ոտքերիս: Սուրբ Ծննդյան գիշերը , բաց երկնքի տակ, Սպիտակի դեռ չհավաքված քարերի վրա նստած երազում էինք ,որ տեսնենք Սպիտակը վերակառուցված և մարդաշատ, կյանքով լի, ու հիմա մեր երազանքների իրագործման ճանապարհին ենք։ Սպիտակն ապրեց։ Ցանկանում եմ ավարտել պատմությունս։ Թող ոչ մեկ այլևս չապրի այդպիսի արհավիրք։ Ապրեք ուրախ,խաղաղ,երջանիկ,միմյանց հանդեպ հանդուրժող եղեք,սիրեք կյանքը ու մարդուն ….. կյանքը շատ կարճ է և դաժան…..

Նյութի հեղինակ `Վաչե Խաչատրյան

Նյութը նվիրվում է 1988 Թվականին կատարված ողբերգություն ապրած մարդկանց:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s