Երջանկությունս նման է…

15055805_196011080854765_3804642195213919957_n

Երջանկությունս նման է աշնան արևին՝ հազվադեպ հանդիպող, բայց ջերմ ու անասելի հաճելի։ Ասում են՝ ամեն ինչը փոխհատուցվում է, հետևաբար՝ ամեն օր, մեզ հանդիպած տխրության «նոպաները» կփոխհատուցվեն երջանիկ օրերով, իսկ որպես երջանիկ օրերի փոխհատուցում՝ մեր դռան առջև կգտնենք մի փունջ տխրություն՝ մի փաթեթ արցունքներով։ Համոզված եմ՝  սովորական երևույթ է, չէ՞ որ «Կյանքը երզանքներ իրականացնող գործարան չէ»։  Ուղղակի մի օր արթնանում ենք՝ հասկանալով, որ երջանիկ ենք։ Հասկանում ենք, որ ունենք այն, ինչը պետք է երջանիկ կյանքի համար. ուրիշ ոչինչ պետք չէ։ Անհայտ կերպով մարում է չկայացած ուշադրության կարոտը, որը մեզ ստիպում է հասարակ դառնալ, ամբոխից չտարբերվող։ Բայց… չի կորում կարոտը մարդկանց հանդեպ. այն ուղղակի դառնում է ավելի տանելի։ Ամենը դառնում է հիանալի, այնքան, որ չեմ կարող այդ ամենը փոխանցել։

Եվ ահա… Կրկին դռան առջև հայտնվում է այդ չարաբաստիկ տխրության փունջն ու արցունքներով լի փաթեթը։ Անգամ այդ ծանրոցի մասին ծագած միտքն է հոգին փոթորկում և… և ահա… Տեսնում ես քեզ ուղարկված փաթեթը՝  սեփական աչքերովդ։ Վերցնում ես ծանրոցն ու, բնականաբար, գնում ես տոնելու նման հրաշալի անակնկալը։ Ինչ էլ լինի, «Եթե չլիներ տխրությունը, ապա ինպե՞ս մենք կգնահատեինք ուրախությունը»։

Երջանկությունս  աշնան արև է. գալիս է հազվադեպ, մնում երկար՝ ջերմացնելով հոգիս, պարգևելով ժպիտ, որը դեռ երկար ժամանակ չի իջնի դեմքիցս։ Ասում են, որ երջանիկ լինելու համար միայն մի բան է պետք. ուղղակի արժե ամեն ինչին լավատեսորեն մոտենալ, սիրել ու ընդունել և՛ լավը, և՛ վատը։ «Եթե սիրում ես ծիածանը, պետք է սիրես նաև անձրևը»։

Հետգրություն՝  մեջբերումերը կատարված են Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գրքից։

Նյութը՝ Սոնա Փափազյանի:

Advertisements

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s