Բոլորս էլ կմոռացվենք՝ առաջին հերթին ես և դու

15034020_1261458640603099_424288738_oԺամանակները փոխվում են, մարդիկ իրենց հերթին՝ նույնպես։ Ընդամենը մի դար, որին դեռ կհաջորդեն շատերը, բայց այն կհիշվի՝ չի մոռացվի։ Չնայած, որոշ ժամանակ անց բոլորս էլ կմոռացվենք՝ առաջին հերթին ես և դու։ Կանցնի ժամանակ, և մարդկությունը կմոռա այն, ինչ հիշվում է հիմա։ Կմոռացվեն հզորագույն թագավորները, լեզուները, ազգերը, կմոռացվի ամեն ինչ։ Մոռացված լինելու վախը ամենքիս էլ տանջում է՝ մեկին շատ, մյուսին քիչ։ Ամենքս էլ մեր հերթին ուզում ենք, որ ժամանակակից Հայաստանը ճանաչեն մեր անունով, անկախ նրանից՝ թե դա կլինի մեր կյանքի մայրամուտից առաջ, թե հետո։ Ամենքս էլ ուզում ենք, որ մեզ հաջորդողներին պատմեն մեր մասին, ինչպես մեզ են պատմում պատմություն կերտած մարդկանց մասին։ Ովքեր գլխիվայր են շրջել պատկերացումներն աշխարհի, կյանքի մասին։ Բայց ինչքան էլ ուզենք, չի ստացվի հիշվել հավերժ։

<<(Մեջբերում եմ՝ Ջոն Գրինի<<Աստղերն են մեղավոր>> գրքից) Կգա ժամանակ, երբ բոլորս մահացած կլինենք։ Կգա ժամանակ, երբ այլևս մարդկային արարածներ չեն լինի, որ հիշեն, թե երբևէ ինչ-որ մեկը գոյություն է ունեցել կամ էլ մեր տեսակը ինչ-որ բան է արել։ Ոչ մեկը չի մնա, որ հիշի Արիստոտելին կամ Կլեոպատրային, ուր մնաց՝ քեզ։ Մեր բոլոր գործերը, կառուցած շենքերը, ստեղծագործությունները, մտքերը, հայտնագործությունները մոռացվելու են, ու էս ամեն ինչը, հավասարվելու է զրոյի, ասես երբեք չի էլ եղել․․․ Եվ եթե քեզ անհանգստացնում է մարդկանց կողմից մոռացվելու անխուսափելիությունը, ապա խորհուրդ եմ տալիս պարզապես անտեսել դա։ Վստահ եմ՝ բոլորն էլ էդպես են անում >>։

Համամիտ եմ՝ ամեն ինչ կմոռացվի, բայց կա ժամանակ պատմության մեջ մեծ հետք թողնելու, հիշվելու, և այդ նպատակին տարիներ նվիրելու, նպատակի վրա աշխատելու։ Այդ դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է։ Շատ մարդկանց է հուզում վախը մոռացված լինելու, աշխարհում դատարկ տեղ զբաղեցնելու, որոնք էլ իրենց հերթին քաջ գիտակցում են, որ նպատակին պետք է նվիրել տարիներ, սիրել կյանքի նպատակը, ինչպես կսիրի մայրը իր զավակին։ Մարդը հասկանում է այդ ամենը, նաև հասկանում է, որ այդ ամենին ատ դժվար է հասնել։ Նրան սկսում է հետապնդել վախ, որին ողղակի անտեսել է պետք, հետևելով նպատակին։

Ասածս ինչ է՝ շատ կարևոր է աշխարհի փոքրիկ անկյունում մեր <<սպին>> թողնելը, հիշվելը։ Առաջին հերթին մեր հարազատների համար։ Կարևորվել մեր սիրելի մարդկանց կողմից։ Ընդհանրապես կարևոր չի՝ մեր մասին ինչ կգրեն թերթերը, կամ ընհանրապես կգրեն, թե չէ։ Մոռացվելու հուսահատությունից գոնե մեկ անգամ բոլորս ինքներս մեզ ասել ենք, թե առանձնահատուկ չենք։ Գիտե՞ք ինչն է պատճառը։ Պատճառը այն է, որ մեզ չի ճանաչում աշխարհը, որ մենք կարոտում ենք չկայացած ուշադրությանը համաշխարհային մասշտաբներում։ Կարոտում ենք, վախենում, չհասկանալով, որ չունենք այդ ուշադրության կարիքը։ Մեզ պետք է սիրվել, կարևորվել մեր փոքրիկ շրջապատում։ Պետք է կատարելագործվել սեփական շրջապատում, ստանալով սիրելի մարդկանց հարգանքն ու սերը։ Դա է մեր անվերջությունը։

Հեղինակ՝ Սոնա Փափազյան:

Advertisements

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s