Վերջին տերևը

d5bfd5a5d5bcd5a5d5bcd5bed5abd5b6

Աննման աշուն էր, երբ  դպրոց էի շտապում։ Ողջ ճանապարհը պատված էր գոհարներով, որոնց ճակատագիրը քամու ձեռքում էր։

Դեռ Օ’ Հենրիի «Վերջին տերևը» պատմավծքի ազդեցության տակ էի։ Ամբողջ ճանապարհին կարծես ինչ-որ մեկի հետ քննարկեի այն։ Մեղադրում, արդարացնում, բարկանում, ուրախանում էի։ Կարդալով սկիզբն՝ ինձ թվում էր, որ այն նման կլինի մյուս այն պատմվածքներին, որոնք պարզապես կարդում եմ, բայց այս պատմավածքը ես կարդացի յուրովի, հաճույքով,  հոգով, սրտով։ Այն կարծես թափանցած լինի սրտիս մեջ։ Փողոցի երկայնքում մի մերկ ծառ կար, որը քամուն էր հանձնում իր վերջին տերևները։ Ինձ թվո՞ւմ էր, թե՞ իսկապես վախենում էի տեսնել, թե ինչպես է ընկնում վերջին տերևը։ Բայց, ի վերջո, ընկավ։ Կարծես այն երկար պատրաստվել էր այդ հրաժեշտին։ Այնքան դանդաղ էր իջնում ներքև՝ կարծես իր վախճանի վերջին վայրկյանները լինեին։ Ինձ մի պահ թվաց՝ պատմվածքի հերոսուհին եմ, և այդ տերևի հետ ընկավ իմ հույսը։ Բայց ինչո՞ւ․․․

Նյութը՝ Մարինե Իշխանյանի:

Advertisements

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s